Մոսկվայում ճամպրուկի մեջ հայտնաբերել են աղջկա մերկ դի (լուսանկար)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում ճամպրուկի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկա դանակահարված և մերկ դին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Եկատերինան բլոգեր էր, նրա կյանքին սոցցանցերում հետևում էր 80 հազար մարդ: Նա իր կյանքից կադրեր էր հրապարակում, սովորում էր բժշկական համալսարանում և ճանապարհորդում էր:
Աղջկա մարմինը հայտնաբերել է բնակարանի սեփականատերը, որն իր բնակարանը Եկատերինային էր տվել վարձակալությամբ: Երբ աղջիկը ծնողների զանգերին չի պատասխանել, նրանք կապ են հաստատել բնակարանի սեփականատիրոջ հետ, որը և որոշել է այցելել աղջկան:
Ինչպես տեղեկացնում է 360tv.ru–ն, աղջկա զուգընկերոջը կանչել են ոստիկանություն: Նա Եկատերինային վերջին անգամ տեսել է հուլիսի 26–ին։ Քննիչները նրան հարցաքննելուց հետո բաց են թողել:

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



