Նիգերիայում ազատ են արձակել գերեվարված թուրք շինարարներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորս թուրք շինարարները, որոնց առեւանգել էին գիշերային ակումբից Նիգերիայի Քվարա նահանգում, ազատ են արձակվել, հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությանը։
Առեւանգողները պահանջել էին 1 մլն դոլարի չափով փրկագին, սակայն ոստիկանությունը հայտնել է, որ թուրքերին ազատ են արձակել առանց առաջադրված պայմանները կատարելու։
Նշենք, որ երկու շաբաթ առաջ ծովահենները հարձակվել էին Նիգերիայի ափերի մոտ գտնվող նավի վրա՝ առեւանգելով 10 նավաստու։ Նրանց ճակատագիրը դեռեւս հայտնի չէ։



