Բաթումիում անցկացվել է հանրահավաք՝ ի աջակցություն Ռուսաստանի հետ հարաբերությունների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի Բաթումիում տեղի ունեցած հանրահավաքի մի քանի հազար մասնակիցները պահանջել են Վրաստանի իշխանություններից բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները. ակցիան կազմակերպվել էր «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության կողմից քաղաքի կենտրոնական Էրա հրապարակում, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:
Ակցիայի հիմնական պահանջներն էին Սուխումի, Ցխինվալի եւ Մոսկվայի հետ երկխոսությունը Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ «Ազգային շարժումը» որպես «մեղավոր քաղաքական ուժ» հայտարարելու համար: Առաջադրված պահանջներից էին նաեւ Ռուսաստանի դեմ թշնամական հռետորությունից հրաժարումը, ռուս-վրացական հարաբերությունների վերադարձը, ինչպես ճգնաժամից առաջ էր:



