Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդեն պարզ է դառնում, որ թալանված կամ երկրից դուրս բերված միլիարդները չեն գալու Հայաստան. Վահե Հովհաննիսյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

Հետհեղափոխական կարեւոր եւ տրամաբանական  մի փուլ ավարտվում է. փորձել տալ գնահատականներ՝ նշանակում է մտնել սուբյեկտիվ կարծիքների անվերջանալի  հորձանուտ, այդ իսկ պատճառով մենք գնահատականների փոխարեն կփորձենք արձանագրել փաստերը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Շատ արագ` առանց տեսանելի սահմանի, սկսվելու է հաջորդ փուլը։ Անցումային փուլ չի լինելու. այդպիսին է հեղափոխության տրամաբանությունը, այդպիսին է տարածաշրջանը։

Հեղափոխական շոկը սահմանել է որոշակի ստանդարտներ, որոնցից ամենակարեւորը պաշտոնյայի ինքնաընկալումն է։ Այլեւս պաշտոնյայի մեջ մտել է վախը։ Նա այլեւս չի մտածի պաշտոնավարման մի քանի տարում խոշոր ունեցվածքի տեր դառնալու եւ դրանով հպարտանալու մասին։ Պատժված լինելու վախը այլեւս անշրջելի է։ Դրանով սահմանվում է պաշտոնյայի նոր կարգավիճակ։ Այս իշխանության մեջ էլ, հաջորդում էլ կլինեն մարդիկ, ովքեր կանտեսեն դա ու կարող է նույնիսկ  «պլստան», բայց դա չի լինի այլեւս տոտալ անպատժելիության եւ տոտալ «նորմատիվային պահվածքի» դրսեւորում։ Եվ սա շատ ավելի կարեւոր է հաջորդ իշխանությունների համար։

Ես դիտմամբ կանգ չեմ առնում անցած փուլի բազմաթիվ նրբերանգների, սխալների, ձեռքբերումների վրա եւ հակառակը։ Դա չունի կիրառական նշանակություն։ Շատ ավելի կարեւոր է այն մակրոպրոցեսների ճիշտ ընկալումը, որով սկսում ենք նոր փուլը։ Դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մեծ խմբի.

ա. Դատաիրավական պրոցեսներ

բ. Պետության մոդեռնիզացիան եւ առաջընթացը

Սրանք  զուգահեռ ընթացող զարգացումներ են՝  մեկը մյուսի վրա ունենալով  մեծ ազդեցություն։ Եվ հենց այս երկու պրոցեսներն են որոշելու մեր պետության տեսանելի հեռանկարը։ 

Դատաիրավական  Հայաստան

Իշխանության փոփոխությունից հետո սկսվեց  իրավական պոպուլիզմի բուռն փուլը. շատ արագ հետ կբերվեն թալանված միլիարդները, բոլոր աղմկահարույց գործերը արագ կբացահայտվեն, մարտի 1-ի գործը շաբաթներ անց արդեն «բացահայտվել էր», ով ումից 27 տարվա նեղացածություն ուներ՝ դիմում էր իրավապահներին՝ ակնկալելով «արագ եւ արդար»  պատիժ։

Լայն զանգվածների պարզունակ պատկերացումները, ցավոք, չհակակշռվեցին նոր իշխանության հիմնական դեմքերի՝ ավելի ծանրակշիռ եւ խորքային պատկերացումներով։  Այսօր արդեն պարզ  է դառնում, որ թալանված եւ կամ Հայաստանից դուրս բերված միլիարդները  չեն գալու Հայաստան ու չեն մտնելու բյուջե։ Դրանք Հայաստանի օգտին ծառայեցնելու համար լրիվ այլ մոտեցումներ էին պետք՝ ավելի գրագետ ու ավելի մտածված։

Բոլորը բոլորի վրա գործ տալու եւ թեժ գծերի մոլուցքը պարզվեց, որ որեւէ կապ չունի իրավագիտակից քաղաքացու գաղափարի հետ։ Փոխարենը մենք ստացանք  բզկտված եւ բոլորը բոլորի դեմ չարացած հասարակություն։

Իհարկե, հեղափոխության առաջին  ամիսների մթնոլորտից բան չի մնացել, երբ պետության լրահոսը հիշեցնում էր «02», որտեղ իրավապահների դոմինանտությունը ճնշող էր։ Միայն ամիսներ հետո կհանդարտվի ու պարզ կդառնա, որ դրա 90 տոկոսը բլեֆ էր՝ զանգվածների վրա ազդելու պարզունակ հնարք։  Այդ ամիսներին էր, որ իրավապահների առաջին դեմքերն ամեն օր «սենսացիոն բացահայտումներ» էին անում« Հ1»-ի եւ «Ազատության» եթերում, ու ամիսներ անց պետք է պարզվի, որ դրանք, ճշնող մեծամասնությամբ, ջուր էին, մասնագիտական առումով՝ լուրջ իրավապահներին, լուրջ քննիչներին, լուրջ դատախազներին անվայել պահվածք։ Հիմա հանդարտվել է, բայց նստվածքը հո մնացել է, եւ  նույն մարդիկ  շարունակում  են գործել։

Եթե մի պահ հիշեք, թե ինչ բացահայտումներ էին խոստացվում սկզբում, եւ համեմատեք ստացված արդյունքի հետ, զարմանալի չի թվա, որ այսօր կան դժգոհություններ, կա դիմադրություն, իսկ գիտակից շրջանակները հիասթափվել են։

Անկյունաքարային էր, հարկե, մարտի 1-ի գործը։ Նոր իշխանությունը կարող էր իր համար որպես բրենդ ընտրել աշխատանքը, նոր գաղափարները, նոր նպատակները, երկրի նոր մթնոլորտը՝ թարմությունը եւ գաղափարների հեղեղը, սակայն փոխարենը՝ իրեն որպես բրենդ ընտրեց մարտի 1-ի գործը եւ  դարձավ դրա գերին։

Իրավապահ համակարգը շատ արագ հասկացավ նոր քաղաքական իշխանության նախասիրությունը եւ նրան մատուցեց մարտի 1-ի այսօրվա գործը։ Զրոյական հանրային վստահություն վայելող մի գործ, գրված  հապճեպ,  առանց լուրջ իրավական հիմքերի, մի քանի հոգու իրավական պարանոյայի հիման վրա։

Այս գործը չի ունենալու հեռանկար, չի ունենալու որեւէ ազդեցություն երկրում մարտի 2-ի էջը բացելու համար։ Այն նոր թշնամանքի, նոր բարիկադների, նոր վրեժի, նոր ատելության ահռելի ռեսուրս է կուտակում միայն։ Լայն հասարակությունն, ի վերջո, չի կարող դառնալ երկու կողմերի գերին։ Գալու է մի պահ, որ ձեւավորվելու է երրորդ կողմը՝ որպես հանրային արբիտր, ու դժվար հարցադրումներ ձեւակերպի երկու կողմին էլ՝ ինչո՞ւ հնարավոր եղավ մարտի 1-ը, ո՞վ ինչ չարեց՝ դրանից խուսափելու համար։ Դա անպայման լինելու է, ու դրա համար ոչ ՀՔԾ է պետք լինելու, ոչ՝ ՍԴ, ոչ էլ քաղաքական տոքսիկ պատկերացումներ։

Կա արդյոք այսօր հնարավորություն՝ մի պահի կանգ առնել։ Ես ուզում եմ հավատալ, որ դեռ կա։ Ափսոս է երկրում նոր մթնոլորտի, նոր տրամադրությունների, զարգացման նոր հնարավորության բացթողումը։ 

Ամիսների ընթացքում էմոցիոնալ դատաիրավական պրոցեսներից մենք անցում ենք կատարել այսօրվա վիճակին։ Այս առումով մենք կարեւոր ընտրության առաջ ենք. կամ գնում ենք իրավական ճանապարհով՝ հրաժարվելով քաղաքական սուբյեկտիվ  ցանկություններից, կամ՝ դատաիրավական բանդիտիզմի ճանապարհով։ Երկրորդ տարբերակի հավանականությունը  բավական մեծ է՝ հաշվի առնելով դատավորների վրա ճնշումները եւ, իհարկե, ՍԴ շուրջ ձեւավորվող վիճակը։

Տպավորություն է, որ ձեւավորվել է մի խումբ, որը, երկրի դատական համակարգը բարեփոխելու անվան տակ, ձգտում է կառավարելի դարձնել այն՝ ծրագրավորելով հատուկ քայլեր, պսեւդոճգնաժամեր, եւ այդ ամենը հրամցվում է վարկանիշային գործիչներին՝ հնչեցնելու համար։ Սա իրոք, բերելու է իրավական բանդիտիզմի՝ իր կարճաժամկետ, բայց ծայրահեղ վտանգավոր հեռանկարով։

Հայաստանն, անշուշտ, ունի դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտություն։ Բայց բարեփոխման հիմնական սկզբունքը հետեւյալն է. դու պետք է խնդիրը դնես՝ փոխելու հին համակարգը եւ ոչ երբեք՝այդ հին համակարգը օգտագործես քո շահերի համար։ Համատեղել այս երկուսը հնարավոր չէ։

 Եթե ՀՔԾ-ն ու դատախազությունն անում են քո ուզածը, ուրեմն նրանք արդեն բարեփոխված են, եթե դատարանները՝ ոչ, ուրեմն նրանք հինն են։ Սա ոչ մի կապ չունի իրական բարեփոխումների հետ , սա բերելու հրեշավոր հետեւանքների՝ անձնական եւ համապետական։ Սահակաշվիլին իր բարեփոխումների առաջին փուլից հետո չդիմացավ գայթակղությանը եւ համակարգը ծառայեցրեց իր անձնական նպատակներին։ Որոշ ժամանակ անց նա վտարվեց երկրից, իսկ իր համախոհները հայտնվեցին բանտերում։

Կան հարցեր, որոնց  պատասխանների համար մենք ժամանակ չունենք։  Մենք ուզում ենք դատաիրավական համակարգի առողջացո՞ւմ, թե՞ լիակատար կառավարելի համակարգ, մենք ուզում ենք արդա՞ր, թե՞ դուրեկան վճիռներով դատարաններ, մենք ուզում ենք աշխատել ու զարգանա՞լ, թե՞ հանրությանը վաճառել նոր դատեր, մենք ուզում ենք հասկանալ մարտի 1-ը ու բացառել դրա կրկնությունը, հաշտ լինել երկրում, թե՞ ուզում ենք  բավարարվել ՀՔԾ-ի, դատախազության ստեղծած լեգենդներով եւ երկիրը մտցնել որեւէ վստահություն չներշնչող դատական անվերջ ու անմիտ պրոցես։ Հանուն ինչի՞ եւ հանուն ո՞ւմ։ Այսօր չտրվի պատասխանը, կտրվի վաղը։

Ինչո՞ւ եմ կարեւորում դատաիրավական պրոցեսը մեր երկրում։ Ես կնախընտրեի շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել պետության մոդեռնիզացիայի եւ զարգացման ծրագրերին։ Ամբողջ խնդիրն այն է, որ դատաիրավական պրոցեսները ուղղակի ազդում են երկրի զարգացման վրա։ Դրանք ձեւավորում են զարգացման համար ամենակարեւորը՝ մթնոլորտը։ Չի կարող երկրում լինել «իրավապահա -դատարանային մթնոլորտ»,  ու երկիրը զարգանա։ Չի կարող մի խումբ սրճարանում որոշի ՍԴ օպերացիան, ու երկիրը զարգանա 21-րդ դարի չափանիշներով։ Եթե նույնիսկ Հրայր Թովմասյանի տեղը ՍԴ նախագահ նշանակվի Ֆրանցիսկոս Հռոմի պապը, միեւնույն է,ՍԴ-ն դրանից հետո արդեն չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող։ Պետությունների զարգացման նախապայմաններում կան ավելի կարեւոր գործոններ, քան կոնկրետ մարդկանց կամ մարդու պատկերացումներն ու ցանկությունները։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացել