Հրդեհ՝ Մրգաշեն գյուղում. տներից մեկում բալոնից արտահոսած գազն այրվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի սկզբնամասում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 1-ին փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվել է գազի բալոնից (5կգ) արտահոսած գազը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:53-ին, մարվել՝ 13:54-ին:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



