Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ռա­բի­սից» ու վթար­նե­րից մին­չև կազ­մա­կերպ­վա­ծու­թյուն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Թվում է, թե Վարդավառի տոնը Հայաստանում նշվում է միանման: Իհարկե, տոնը պատմականորեն այլ խորհուրդ է ունեցել, այն անգամ ներմուծվել է Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի մեջ, սակայն ժողովրդի համար այն «ջրոցու օր» է: Ցավոք, մենք այդ տոնը հենց այդպես էլ հասկանում ենք՝ ջրել՝ ում պատահի, որտեղ պատահի, ինչպես պատահի:

Ու դա հաճախ անում ենք վայրենության մոլուցքի մեջ, մոռանալով ամեն ինչ: Արդյունքում ամեն տարի վթարներ ենք ունենում վարորդների՝ հանկարծակիի գալու պատճառով: Այս տարի հղի կին վրաերթի ենթարկվեց: Մեր հասարակության մի ուրիշ հատված Վարդավառին փախչում է Սևան՝ ոչ այնքան տոնելու, որքան առիթն օգտագործելու ու խորովածային, խմիչքային մրցավազքի մեջ մտնելու, ձմերուկ «մորթելու», մաքսիմում հոգնելու ու այդպես կիսախմած (կամ լավ էլ խմած)՝ մեքենան վարում ենք դեպի տուն: Երեկ Սևանի մայրուղու վրա միայն մեկ ժամում ականատես ենք եղել երեք վթարի:

Դժվար էր պատկերացնել, որ այս տարի այն Հայաստանում կնշվի տարբեր կերպ: Հիմնականում այդպես էլ կար: Սակայն մի քանի բացառություններով: Օրինակ՝ Երևանի կենտրոնում, մասնավորապես ԱԺ այգում և Բաղրամյան պողոտայում այլ իրականություն էր, իսկ Հայաստանի մնացած հատվածում` բոլորովին այլ: Ինչպես հայտնի է, Բաղրամյան պողոտան փակել ու ԱԺ դիմաց գորգեր էին լվանում:

Այս գաղափարն այդպես էլ անհասկանալի մնաց և վանող, ինչի վկայությունն էր մասնակիցների սակավաթվությունը:

Իսկ ահա Գյումրին հաճելիորեն տարբերվում էր այստեղ, շատերի վստահեցմամբ, տոնական մթնոլորտն աննախադեպ էր: Ավելին, այստեղ ցույց տվեցին, որ կրեատիվությունը, «իմպրովիզը» կարող է և «ռաբիս» չլինել: Գյումրիում տեղի ունեցածի մասին պատկերավոր նկարագրել է գյումրեցի հայտնի դերասան Ռուբեն Մխիթարյանը. «Գյումրիում էին էրևանցիներ, վանաձորցիներ, էջմիածինցիներ, արցախցիներ, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Բելգիայից ու Գերմանիայից եկած հյուրեր, ՀԱՅԵՐ: Երեկ Գյումրիում էր իմ երազած Հայաստանը: Մաքուր, առանց մուննաթի, բարի, ժպտացող, իրար հարգող, իրար ներող, իրար իրարից չտարանջատող, ոչ սև, ոչ սպիտակ, ուղղակի քիչըմ թաց: 

Չէ, լավ էլ թաց, լմբուկ ջուր: Մի պահ, 13:45-ի կողմ, երբ տոնակատարության պիկն էր, հրապարակում 4200-4300 մարդ ջրվում էր ու պարում: Ես ցույց էի տալիս ընկերներիս այդ տեսարանը ու ասում, որ ոչ մի պետական, կամ վարչական ռեսուրս չի կարող կազմակերպել այն, ինչը արեցինք մենք...

Երեկ քաղաքիցս 87-ի Լեննականի համն առա, երբ ամեն ինչ գրեթե իդեալական էր: 5000 հյուր քաղաքում և ոչ մի միջադեպ: Լեփ-լեցուն սրճարաններ ու ռեստորաններ: Սերը չունի պլանավորած, կամ տրամադրվող բյուջե, սերը չունի վերացական վերաբերմունք, սերը չունի նախապայմաններ: Դու կա՛մ սիրում ես, կա՛մ ոչ»:

Եվ իսկապես, տեսնելով Վարդավառի օրը Գյումրու հրապարակում արված լուսանկարներն ու տեսանյութերը, չես կարող չնկատել անկեղծությունը, բարությունն ու սերը միմյանց հանդեպ, երբ մարդիկ լիաթոք, առանց ավելորդությունների տոնում են իրենց սիրած տոնը:

Եվ ամենակարևորը, առանց միջադեպերի: Մինչդեռ Երևանում, ինչպես արդեն նշեցինք, երբեմն չի լինում խուսափել այդ օրը տհաճ միջադեպերից և վթարներից:

Ոմանց համար Վարդավառի տոնը դառնում է մղձավանջ, հատկապես նրանց համար, ովքեր այնքան էլ չեն ցանկանում մասնակցել այդ տոնին: Մարդը պարզապես գնում է աշխատանքի կամ կարևոր հանդիպման` գերադասելով չոր մնալ: Բայց ոչ, կհայտնվեն մարդիկ, ովքեր ոչ միայն ստիպողաբար կջրեն նրան, այլև կփչացնեն մոտն առկա տեխնիկան կամ այլ իրեր: Սա դասական «անհամություն է», որը փչացնում է տոնական մթնոլորտը: 

Ասացինք արդեն, որ շատ ավելի անդառնալի հետևանքներ են լինում, երբ որոշում են ջրել ճանապարհին ընթացող ավտոմեքենաները, փակել նրանց ճանապարհը: Նման վտանգավոր «խաղեր սիրում են խաղալ» հատկապես դեռահասները:

Ուստի տոնական այդ օրը իսկապես տոնական անցկացնելու համար պաշտոնյաները պետք է ոչ թե գորգեր լվանալու կոչեր անեն, այլ զբաղվեն մարդկանց տոնը ճիշտ կազմակերպելու և ուղղորդելու հարցերով, մարդկանց անվտանգությունն ապահովելու խնդիրներով, բացատրական աշխատանքներով, թե ինչ կարելի է, ինչ չի կարելի անել այդ օրը:

Մշակույթի հարց է: Մինչդեռ ամեն ինչ թողնվում է մարդկանց քմահաճույքին, ոնց ուզում են, թող տոնեն: Այո, ի վերջո, ամեն մարդու ընտրության հարցն է, թե ինչպես կտոնի կամ առհասարակ կտոնի, թե ոչ, բայց հանրային միջոցառումներ կազմակերպելու ժամանակ պետք է լինի պատասխանատվության զգացում: 

Չէ՞ որ տոնը միայն մենք չենք տեսնում, այլև այդ օրը Հայաստանում գտնվող բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր պատկերացում են կազմում մեր քաղաքակրթվածության ու զարգացման մակարդակի մասին, չէ՞ որ նրանք հետո մեր մասին պատմելու են այլոց: Եվ հետո, տոնը տոնականություն է ենթադրում, այլ ոչ թե վայրենություն:

Ամփոփենք. Գյումրին մի ուշագրավ դաս տվեց, թե ինչպես պետք է մոտենալ այս հարցերին, որ անճաշակությունից ու վայրենությունից հրաժարվենք, տոնենք ըստ արժանվույն` ուրախություն և ժպիտ պարգևելով մարդկանց, որ ոչ ոք չնեղանա, այլ ոչ թե հարամելով, վնասելով ու փչացնելով տրամադրությունը:

Դրան հնարավոր է հասնել միայն կազմակերպված աշխատանքով և տոնի էությունը չաղավաղելով: Մեր ժողովուրդը իսկապես կարոտ է զանգվածային գեղեցիկ տոնակատարությունների:

Միշտ իշխանություններին թվացել է, թե բավարար է մեկ-երկու համերգ կազմակերպել, ընդ որում` հաճախ իրենց դարն անցած երգիչ-երգչուհիներով: Համազգային նշանակության տոներ նշելու մշակույթը վերակենդանացնելու խնդիր կա այսօր: Որպեսզի այդ տոներին մասնակցեն նրանք, ովքեր ցանկանում են, իսկ մարդիկ, ովքեր դրա «հավեսը» չունեն կամ ժամանակը, ովքեր պարզապես ջրվել չեն ուզում, չտուժեն արդյունքում:

Իսկ դրա համար, ինչպես նկատել է Ռուբեն Մխիթարյանը, պետք է անկեղծ սիրես երկիրդ, ժողովրդիդ ու նրա ավանդույթները: 

Հ.Գ.-Հա, ի դեպ, Գյումրիում գորգերի փոխարեն արձաններն էին լվանում:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած