ՊՍԺ-ն Նեյմարին վաճառելու համար ավելի քիչ գումար է ուզում
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը Նեյմարի հրաժարագինն իջեցրել է:
Վերջին շաբաթների ընթացքում ՊՍԺ-ն հրաժարվում էր վաճառել բրազիլացի հարձակվողին և պահանջում էր 300 միլիոն եվրո հրաժարագին: Այժմ ակումբը Նեյմարին վաճառելու համար պահանջում է 180 միլիոն:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նեյմարը չի մասնակցի ՊՍԺ-ի՝ մինչ մրցաշրջանի մեկնարկի խաղերին, այդ թվում նաև՝ օգոստոսի 3-ին կայանալիք Ֆրանսիայի սուպեր գավաթին, որտեղ ՊՍԺ-ն կմրցի «Ռեն»-ի հետ:
Բրազիլացին կարող է միանալ կատալոնական «Բարսելոնա»-ին, որտեղ հանդես էր գալիս 2012-2017 թվականներին կամ էլ միանալ Թուրինի «Յուվենտուս»-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



