Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամուսնանալու ինը պատճառ

ԼԱՅՖ

Հին ժամանակներից ի վեր, արդեն հարյուրավոր տարիներ մարդիկ ամուսնանում են, եւ ամուսնության պատճառներն ամենատարբեր են: Եվ միշտ մարդկության լավագույն մտածողներն ասել են, թե երջանիկ ընտանիքի ստեղծման համար ամենահաջող ամուսնությունները սիրո վրա են հիմնված: Այսինքն` սերը ամուսնանալու եւ լավ ընտանիք ստեղծելու ամենահաջող պատճառն է: Իմացեք, թե որոնք են պաշտոնապես ամուսնանալու  9 պատճառները, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն կրոնի կամ ավանդույթների հետ: 

1. ԴՈՒՔ ԼՈՒՐՋ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՔ ՍՏԱՆՁՆՈՒՄ

Երբ պաշտոնապես ձեւակերպում եք հարաբերությունները, ձեր կյանքում որակապես նոր փուլ է սկսվում: Նույնիսկ նրանք, ովքեր ծնվել են ընտանիքներում, որտեղ ամուսնությունն անհաջող ավարտ է ունեցել, կշահեն հարսանիքից` զգալով հարաբերությունների լրջությունը:  

2. ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՁԵԶ ՊԵՏՔ Է 

Մարդկանց մեծամասնությունը, որոնք անտեսում են ամուսնությունը եւ չեն ցանկանում գրանցել իրենց հարաբերությունները, մոռանում են, որ հենց իրենք սեփական հայեցողությամբ ընտանիք են ստեղծում: Դուք օրինական երաշխիքներ եք ստանում, սակայն ամուսնության հուզական մասը ձեւավորվում է ձեր եւ ձեր զուգընկերոջ միջեւ փոխզիջումից: Կարեւորը, որ ամուսնությունը համապատասխանի  հենց ամուսիններին, ոչ թե շրջապատող մարդկանց, եւ մոռացեք բոլոր ավանդույթների մասին: 

3. ԴՈՒՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԱՇԽԱՏԵՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ 

Շատ հարաբերություններում ամուսնությունը երկու զուգընկերոջն էլ որոշակի անվտանգություն է տալիս: Այն երաշխավորում է, որ դուք կնախընտրեք լրացուցիչ ջանքեր գործադրել հարաբերությունների պահպանման համար, մինչեւ որոշեք բաժանվել: Ամուսնալուծությունը հեշտ գործ չէ, դրա համար էլ անձնագրում կնիքը երաշխավորում է, որ հարաբերությունները երկու զուգընկերոջ համար էլ ավելի թանկ կլինեն:  

4.ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ 

Հարկային արտոնություններն ամուսնանալու հրաշալի առիթ են, իհարկե եթե  սիրահարված եք: Նույնիսկ եթե զուգընկերոջ հետ երջանիկ եք քաղաքացիական ամուսնության մեջ, հարաբերությունների գրանցումը երկուսիդ էլ վաղվա հանդեպ ավելի մեծ վստահություն կբերի: Արտոնություններ գոյություն ունեն երիտասարդ, բազմազավակ ընտանիքների համար: Իսկ ամուսնալուծության դեպքում կարելի է ալիմենտի հավակնել:  

5. ԴՈՒՔ ՈՉԻՆՉ ՉԵՔ ԿՈՐՑՆՈՒՄ

Եթե կարծում եք, որ ամուսնության պատճառով ստիպված եք լինելու զոհաբերել ձեր ազատությունը, նորից ընթերցեք այն կետը, որն ասում է, որ ամուսնությունը կլինի այնպիսին, որպիսին այն ուզում են տեսնել ամուսինները:  Եթե ձեր զուգընկերը ձեզանից ավելին է պահանջում, քան ուզում եք տալ, ամուսնության գրանցումը չի բարելավի եւ չի վատացնի իրավիճակը: Հենց այնպես հեռանալու կորսված հնարավորությունը սգալու   փոխարեն, փորձեք դրան նայել որպես լրացուցիչ ժամանակի` արագ որոշումը փոխելու համար:  

6. ԴՈՒՔ ԼԱՎ ՕՐԻՆԱԿ ԵՔ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Եթե երեխաներ ունեք կամ պատրաստվում եք ունենալ, ձեր հարաբերությունները գրանցելով` նրանց համար ընտանեկան արժեքների եւ պատասխանատվության հրաշալի օրինակ կծառայեք: 

7. ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ Է ԿՅԱՆՔԸ

Գիտե՞ք, որ ամուսնացած մարդիկ ավելի երկար են ապրում:  Վաղվա օրվա հանդեպ վստահությունից բացի, որ ընտանիքը տալիս է մարդուն, գոյություն ունեն նաեւ այդ երեւույթի զուտ բժշկական պատճառներ: Ամուսիններն իրար ավելի հաճախ են ստիպում բժշկի դիմել հիվանդության առաջին նշանների դեպքում, ինչն էականորեն բարելավում է առողջությունը:  

8. ԱՄԲՈՂՋ ԸՆՏԱՆԻՔՈՎ ՀԱՎԱՔՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ

Եթե ձեզ դեռ լրացուցիչ պատճառներ են անհրաժեշտ ամուսնանալու համար, ահա ձեզ եւս մեկը: Հարսանիքը կարող է կախարդական պահ դառնալ, երբ ձեզ համար կարեւոր բոլոր մարդիկ կհավաքվեն մի տեղում սիրելի մարդու հետ ձեր միությունը տոնելու:

 

9. ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Ամուսնությունը հարաբերությունների կարեւոր փուլ է, որը հուզական կայունության զգացողություն է բերում: Սովորաբար դա ուղեկցվում է կարեւոր մի բան արած լինելու համար հպարտության զգացմամբ: Այդ քայլից հետո կփոխվի շրջապատի վերաբերմունքը ձեզ եւ ձեր ամուսնուն կամ կնոջը: 

 

Աղբյուրը` NEWS.am STYLE

 

Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՄԱԿ-ի ներկայացուցիչ Աստրիդ Շոմակերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բացահայտվել է ​​հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառըՊաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Այն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԳիտության կոմիտեի փոխնախագահը հրաժարական է տվել Լավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. Արմեն Աշոտյան Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին Աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպայում. Պուտինն առջարկով դիմել է Թրամփին Ռուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էՍերիա Ա․ «Լացիո»-ն Թուրինում խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին Պետական ​​դավաճանության կասկածանքով 22-ամյա մի կին է ձերբակալվելԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվել Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհին։ Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան աշնան վերջինԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին «Զելենսկուն միևնույն է». Թրամփը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը