Ջեֆ Բեզոսն Amazon-ի բաժնետոմսերի փաթեթը վաճառել է 1,9 մլրդ դոլարով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը վաճառել է օն-լայն վաճառքով զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերության արժեթղթերի փաթեթ՝ 1 մլրդ 899 մլն դոլար արժեքով: Այս մասին ասված է ԱՄՆ արժեթղթերի դաշնային հանձնաժողովի տվյալների բազայում:
Համաձայն փաստաթղթի, Բեզոսը վաճառել է Amazon-ի ավելի քան 900 հազար արժեթուղթ երեք փուլով. 2019 թվականի հուլիսի 29-31-ին՝ մեկ հատը 1,9 հազար դոլարով: 2018 թվականի հոկտեմբերին նա ընկերության թանկարժեք արժեթղթերի վաճառքից վաստակել է 33 մլն դոլար: Գործարարն այժմ ունի Amazon-ի 58,143 մլն արժեթղթերի փաթեթ:
Բեզոսը 2017 թվականին հայտարարել էր յուրաքանչյուր տարի 1 մլրդ դոլարի արժեթղթերի վաճառքի մասին՝ Blue Origin ընկերության լրացուցիչ ֆինանսավորման նպատակով:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



