Առանց շպարի․ Աննա Թովմասյանի լուսանկարը
ԼԱՅՖԵրգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։
Աննան, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, լուսանկարը տեղադրել է Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա գործվածքով զարդարված վերնազգեստ է կրում, կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ վզնոցներ եւ արեւային ակնոց։ Աննա Թովմասյանըւ պարզ սանրվածք է ընտրել, իսկ լուսանկարը մեկնաբանված չէ։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին սպիտակ երկար զգեստ էր կրում, որը բաց է ուսի հատվածում։ Աննան այն համադրել էր փոքրիկ պայուսակի, արեւային ակոցի եւ գեղեցիկ աքսեսուարների հետ։ «Երբ ամուսինդ հրաշալի ճաշակ ունի։ Շնորհակալ եմ, սիրելիս, զգեստի համար»,- մեկնաբանություններում գրել էր նա՝ նշելով ամուսնուն՝ երգիչ Արամեին։