ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կայցելի ԱՄԷ, Իսրայել եւ Պաղեստին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նոյեմբերի 22-24-ը կայցելի ԱՄԷ Աբու Դաբի էմիրությունը, Իսրայել եւ Պաղեստին: Հանդիպումների ժամանակ քննարկվելու է Սիրիայի թեման եւ իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ բռնության դադարեցումը, հայտնել են պետդեպարտամենտից:
«Աբու Դաբիում պետքարտուղար Քերրին կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ կքննարկի երկկողմ ու տարածաշրջանային քաղաքականությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցերը՝ կենտրոնանալով Սիրիայի վրա:
Թել Ավիվում, Երուսաղեմում եւ Ռամալայում պետքարտուղարը կքննարկի տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ ներառյալ Սիրիան եւ ԻՊ-ը: Կքննարկվի նաեւ Իսրայելում, Երուսաղեմում եւ Արեւմտյան ափին բռնության դադարեցումը»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



