Մեծ Բրիտանիան արտահանման արգելք է սահմանել, որ կանխի հայտնի նկարչի 10 մլն ֆունտ արժողության նկարի դուրսբերումը
ՄՇԱԿՈՒՅԹՄեծ Բրիտանիան արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել 19-րդ դարի հայտնի բրիտանացի նկարիչ Ուիլյամ Թըրների 10 մլն ֆունտ սթերլինգ արժողությամբ «Լյուցեռն լիճը» նկարի դուրսբերումը կանխելու համար, հայտնում է BBC News-ը:
Մեծ Բրիտանիայի արվեստի նախարար Ռեբեկա Փոուն հայտարարել է, որ բրիտանական այս գլուխգործոցի դուրսբերումը «ամբողջ երկրի համար սարսափելի կորուստ» կլիներ:
Արտահանման արգելքը կգործի մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը: Իշխանությունները հուսով են, որ այդ ժամանակահատվածում բավարար գումար կհավաքվի նկարը հետգնելու համար:
Թըրները այն նկարել է 1842 թվականին, որը «Ռիջի» շարքի միակ պահպանված նկարն է. Թըրները «Ռիջի լեռներ» շարքից նկարել է ընդամենը 3 նկար, որոնցից երկուսը ձեռք են բերել մասնավոր հավաքորդները:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



