Ուղիղ եթերում թղթակիցը պատմել է ջրհեղեղի մասին ու մնացել ջրի տակ
ՎԻԴԵՈGTV-ի թղթակից Ազադար Հուսեյնը ուղիղ եթերում պատմել է ջրհեղեղի մասին ու ջրասույզ եղել: Այս մասին հաղորդում է Unilad-ը:
Չնայած այն բանին, որ պղտոր ջրից դուրս երևացել են միայն նրա գլուխն ու վեր պարզած բարձրախոսը, նա անվրդով պատմել է գյուղատնտեսության վրա հեղեղումների բացասական ազդեցության մասին:
Ազարդի ռեպորտաժը տարածվել է աշխարհով մեկ, շատերը նրան փառաբանում են աշխատանքի հանդեպ ունեցած նվիրվածության համար: Բայց կան նաև մարդիկ, որոնց կարծիքով՝ տղամարդը «խելացնոր» է, չէ՞ որ չի կարելի ենթարկվել նման վտանգի հանուն նորությունների:
Չնայած իրավիճակի ամբողջ լրջությանը՝ համացանցի օգտատերերը նաև դիմել են կատակների: Մեկը, օրինակ, գրել է, որ Հուսեյնի «ռեպորտաժները շատ խորն են»:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



