Բարեմասնություններով պարծեցող Վոլոչկովան կտրուկ պատասխանել է հեյթերներին
ԼԱՅՖ
43-ամյա բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան որոշել է արձագանքել «էժանագին հարձակումներին» եւ իր վրա լցվող «կեղտին» թոփլես լուսանկարներով, ինչպես նաեւ էմոցիոնալ գրառմամբ։
Իր Instagram-ում պարուհին ֆոտոշարք է հրապարակել, որին կից գրել է․ «Հարգելիներս, շատերը հարցնում են, թե ինչպես եմ գլուխ հանում նեգատիվից, որը անպատեհ թափվում է վրաս։ Ինչպե՞ս, ես ունակություն ունեմ, որը թույլ է տալիս ուշադրություն չդարձնել կեղտին եւ էժանագին բամբասանքներին։ Չմտածել ու չիմանալ, թե ինչ են քո մասին գրել, հորինել, ասել, ներկայացրել», - գրել է Վոլոչկովան։
Անաստասիայի խոսքերով, իր փոխարեն խոսում են իր կատարած աշխատանքներն ու արարքները, որոնք «բարի, անկեղծ ու բարեգործական են»։ Սակայն ինչպես գրել է պարուհին ԶԼՄ-ները չեն ցանկանում այն լուսաբանել։
Նա վստահ է, որ երկրպագուներին դուր են գալիս նրա կեցվածքն ու նազանիությունը։ Նաստյան չի թոքցնում, որ ծանոթներն ուղարկում են նախանձողների լուսանկարները, որոնք արատավորում են նրա անունը։ «Առանց արցունքների չես նայի, կներեք․․․Իմ հետույքը ձեր երեսներից գեղեցիկ է», - ասել է արտիստուհին։
Նա յաժմ երջանիկ է, քանի որ իրեն սիրող տղամարդը հիանում է իրենով։ «Ով մարմնում ու հոգում գեղեցկություն ունի պետք է ցույց տա», - հայտնել է Վոլոչկովան՝ թոփլես եւ մինի բիկինիով կերպարանք ընդունելով։