Ջակարտան հոսանքազրկվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան եւ Յավա կղզու այլ մասերը զրկվել են էլեկտրամատակարարումից, հաղորդում է Associated Press-ը։
Բլեքաութը սկսվել է կիրակի կեսօրին եւ խափանել բջջային կապն ու բանկոմատների աշխատանքը։ Ժամանակավորապես փակվել էր մետրոն։
Ջակարտան գերծանրաբեռնված եւ աղտոտված մեգապոլիս է, որի բնակչությունը կազմում է 10 մլն մարդ եւ օրեցօր ավելանում։



