Երևան, 05.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բարեբախտաբար, թե դժբախտաբար, շուտ մեծացա»․ 18-ամյա Անելյա Գուբրյանը՝ 15 տարեկանից որպես մատուցողուհի աշխատելու և սեփական գումարն ունենալու կարևորության մասին

ԼԱՅՖ

Երիտասարդ մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանն այժմ էկրանային դադարի փուլում է: Թե ինչ նախագծում կներկայանա հաջորդիվ, առայժմ նրա համար էլ պարզ չէ: Աշխատանքային դադարի էտապն Անելյայի համար հարաբերական է: Դերասանուհին հայտնեց, որ աշխատել սկսել է վաղ տարիքից, հիմա էլ իր առօրյան հագեցած է կազմակերպում, զբաղվում է նաև զարդերի բիզնեսով:

 

Չնայած ապահոված ընտանիք ունենալուն՝ Անելյան 15 տարեկանից սկսել է աշխատել որպես մատուցողուհի: Երիտասարդ դերասանուհին Tert.am Life-ին պատմել է անցած ճանապարհի, վաղ տարիքից ինքնուրույն դառնալու և ծնողների առաջ ունեցած պատասխանատվության մասին:

15 տարեկանից աշխատել եմ

 

Շատերին գուցե զարմանալի թվա, որ ապահոված ընտանիքում ապրող Անելյան մինչև վերջերս աշխատում էր նաև որպես մատուցողուհի: Մոդելն այս աշխատանքով սկսել է զբաղվել դեռևս 15 տարեկանից: Անելյան շեշտեց, որ աշխատել սկսել է ոչ թե ֆինանսական խնդրից, այլ կայանալու ցանկությունից ելնելով:

«Ես աշխատելու ցանկություն ունեի, որի մասին հայտնեցի ծնողներիս: Նրանք շատ զարմացան, քանի որ ֆինանսական խնդիր չունեի, սակայն ես ուզում էի հասունություն, որին կարող էի հասնել աշխատանքով: Որոշեցինք, որ կաշխատեմ մեր ընտանիքի մտերիմ ընկերներից մեկի գինետանը՝ որպես մատուցողուհի: 2 տարի աշխատելուց հետո դուրս եկա այնտեղից, քանի որ պետք է պատրաստվեի ԵՊՀ ընդունելության քննություններին»,- ասաց նա ու հավելեց, որ համալսարան ընդունվելուց հետո հասկացել է, որ չնայած «Էլենի օրագրում» նկարահանումներին, ունենում է ազատ ժամանակ: Այդ պատճառով էլ որոշել է վերադառնալ մատուցողուհու աշխատանքին: «Ես չեմ սիրում ժամանակս վատնել: Այդ փուլում սկսեցի աշխատել մեքսիկական ռեստորանում: Մոտ 6 ամիս էլ այնտեղ աշխատեցի որպես մատուցողուհի»,- ավելացրեց նա:

Հիմա Անելյան հրաժարվել է մատուցողուհու աշխատանքից: Ասում է՝ դա իր համար հոբբի էր, մարդկանց հետ շփվելու հնարավորություն, բացի այդ, ժամային գրաֆիկն էր իրեն հարմար:

«Ես միշտ եմ զբաղված եղել: 15 տարեկանում էլ իմ գրաֆիկը թեթև չէր, որովհետև առավոտյան 7-ին արթնանում էի, գնում դպրոց, այնուհետև 2 պարապմունք ունեի, որոնցից հետո երեկոյան գնում էի աշխատանքի, շատ ուշ վերադառնում տուն ու շատ քիչ քնում: Այնպես չէր, որ դա ինձ շատ հարմար էր, պարզապես, ես շատ էի ուզում այդպես անել»,- ասաց նա:

Սեփական գումար աշխատելն ինձ ինքնուրույն ու ինքնավստահ է դարձրել

«Փոքր տարիքից սեփական գումարն աշխատելն ու ինքնուրույն լինելն ինձ տվել է ինքնավստահություն: Երբ ինքդ ես գումար աշխատում, հասկանում ես փողի արժեքն ու ինչպես պետք է տնօրինես այն: Հասունացման նոր փուլ է սկսվում, որը գալիս է նաև ծնողների վստահությունից: Իմ ծնողներն ինձ շատ են վստահել: Երևի թե, հենց իրենց վստահությունն էր, որ ինձ ինչ-որ չափով սահմանափակում էր: Ես բավականաչափ գումար էի վաստակում 15 տարեկան աղջկա համար, սակայն նրանց վստահության ու տված ազատությունն ինձ ստիպեց ինչ-որ չափով սահմանափակվել ու ավելի լուրջ վերաբերել դրան»,- ասաց Անելյան, ապա հիշեց, որ իր առաջին աշխատավարձը ստացել է դեռևս 3-4 տարեկանում: 3000 դրամ է վաստակել՝ նկարահանվելով Լալա Մնացականյանի կարճամետրաժ ֆիլմում: «Այդ գումարով տաքսիով տուն վերադարձանք, մտանք խանութ, հաց, կարագ, ձեթ գնեցինք և գումարը վերջացավ»,- հիշեց նա:

Արդեն 15 տարեկանում վաստակած գումարով, ըստ դերասանուհու, վճարում էր իր պարապմունքների համար, հոգում առօրյա ծախսերը:

Անելյայից հետաքրքրվեցինք՝ արդյոք հիմա ֆինանսապես անկախ է․ «Ֆինանսապես լիարժեք անկախ մարդ լինել չի կարող, որովհետև որքան էլ գումար ես աշխատում, պահ է գալիս, երբ քեզ ավելին է պետք, քան  ունես: Բնականաբար, ընտանիքս աջակցում ու օգնում է ինձ, սակայն 15 տարեկանից սկսած հիմնականում ինքս եմ հոգացել իմ ծախսերը: Իհարկե, դա չի նշանակել, որ գումարը միայն իմն է, և ես այն չեմ ծախսում ընտանիքիս համար: Դա ընտանիք բերվող ընդհանուր գումար է, որը երբեք չի առանձնացել»:

Կարծրատիպեր

Հայկական իրականության մեջ մատուցողուհու աշխատանքը միանշանակ չի ընդունվում: Անելյայի խոսքով՝ իր համար կարծրատիպային այս մոտեցումը երբևէ կոնպլեքսավորվելու առիթ չի եղել:

«Ես շատ նորմալ եմ վերաբերում այդ աշխատանքին: Յուրաքանչյուր աշխատանք նորմալ է, եթե ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին ու ճիշտ է արվում,- ասաց նա, իսկ հարցին՝ հաճախորդների հետ տհաճ միջադեպեր եղե՞լ են, պատասխանեց,- Ես աշխատել եմ բարձր մակարդակի գինետանը, որտեղ խնդրահարույց հաճախորդ ուղղակի չի եղել: Նախ՝ հաճախորդների 50 տոկոսը ծնողներիս ընկերներն էին, մյուս 50-ը՝ զբոսաշրջիկներ, բացի այդ, նույնիսկ եթե ինչ-որ խնդիր լիներ, տնօրենը շատ հեշտ ու արագ հարցը լուծում էր»:

Իմ միակ սահմանը եղել է ծնողներիս վստահությունը չչարաշահելն ու նրանց չհիասթափեցնելը

Փոքր տարիքից ինքնուրույնություն ձեռք բերած մոդելի խոսքով՝ ծնողների վստահություն իր համար միշտ պարտավորեցնող է եղել:

«Իմ առջև երբևէ սահմանափակում չի եղել ու դա եղել է իմ առաջին բարիերը: Իմ միակ սահմանը եղել է ծնողներիս վստահությունը  չչարաշահելն ու նրանց չհիասթափեցնելը: Նրանք ինձ վստահել են յուրաքանչյուր հարցում: Հենց դա է ինձ սահմանափակում: Միշտ մտածում եմ՝ այ եթե իմանային, որ այսինչ բանն եմ անում, ինչպե՞ս կվերաբերեին: Եթե մտածում եմ՝ նորմալ կարձագանքեին, անում եմ, եթե ոչ, ոչ»,- ասաց նա:

Բարեբախտաբար, թե դժբախտաբար, շուտ մեծացա

18-ամյա դերասանուհուն հաճախ մեղադրում են իր տարիքից ավելի մեծ երևալու ձգտման մեջ: Անելյան վստահեցնում է՝ տարիքից առաջ ընկնելու խնդիր չունի, սակայն մեխանիկորեն ավելի շուտ է մեծացել:

«Աշխատանք ու պատասխանատվություն ունենալը մարդուն ավելի հասուն են դարձնում: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, շուտ մեծացա: Երբևէ չեմ ցանկացել իմ տարիքից ավելի մեծ երևալ, ուղղակի ես ունեմ փոքր եղբայր: Ընտանիքի մեծ երեխաները կարող են փաստել, որ իրենք միշտ ավելի շուտ են մեծանում, որովհետև ուշադրությունը լինում է փոքրի վրա: Մեծ երեխային միշտ ասում են՝ դե դու մեծն ես: Ես ու եղբայրս շատ էինք կռվում, ինձ միշտ ասում էին՝ դու մեծն ես․ նույն բանը ես էի անում 13 տարեկանում, ինձ ասում էին՝ մեծն ես, նա էր անում արդեն 13 տարեկանում, նա փոքրն էր,- ծիծաղելով ասաց Անելյան ու հավելեց,- եղբայրս հիմա 14 տարեկան է: Երբ ես ինձ եմ հիշում 14 տարեկանում, մեծ աղջիկ էի, իսկ ինքը հիմա մեր տան փոքր երեխան է: Դա ինձ ստիպեց ինչ-որ չափով ինքնուրույն  դառնալ, որովհետև ես մեծն էի, ամոթ էր, որ սխալներ անեի: Իմ ինքնուրույն լինելը մեխանիկորեն ստացվեց: Դպրոցում գերազանցիկ էի, ամեն ինչ ինքնուրույն էի անում: Նույն կերպ էլ աշխատելու ցանկություն առաջացավ: Դա չի եղել ինչ-որ մեկին ինչ-ոչ բան ապացուցելու համար, պարզապես քայլ էր դեպի հասունություն»:

Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ ԵԱ Երեւանում․ Հայաստանի Մ16 հավաքականի հաղթական մեկնարկը Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում