Փրկարարները ձորակի եզրին կախված ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 4-ին, ժամը 20:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ Սուրբ Հովհաննես մատուռ տանող ավտոճանապարհի մոտ 33-րդ կմ-ին, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



