«Ֆեյք նորությունները» նպաստում են ԱՄՆ-ում զայրույթի կուտակմանը. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ֆեյք նորությունները» նպաստում են ԱՄՆ-ում զայրույթի կուտակմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԶԼՄ-ները պատասխանատու են մեր երկրի անվտանգության համար: Ֆեյք նորությունները զգալի չափով նպաստում են երկրում զայրույթի կուտակմանը: ԶԼՄ-ներում լուսաբանությունը պետք է լինի արդար, հավասարակշռված եւ անաչառ»,- Twitter-ում գրել է Թրամփը:



