Ոստիկանները բացահայտել են Կեչառիսի եկեղեցու մոտ եղբայրների դանակահարության դեպքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 4-ին, ժամը 14.35-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Միկրոշրջան թաղամասի բնակիչ 26-ամյա և 23-ամյա եղբայրներ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ կես ժամ առաջ Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու մոտ գտնվող այգում եղբայրների և 27-ամյա մեկ այլ հրազդանցու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում էլ վերջինս չպարզված առարկայով վնասվածքներ է պատճառել նրանց:
Նախապատրաստվում են նյութեր:



