Խոշոր վթար-հրդեհ Արարատի մարզում․ 06-ի սրահում հայտնաբերվել է մոխրացած դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզում ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանների վերջնամասում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավթարի է ենթարկվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի և այս պահին պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը և արդյո՞ք մահացածը վարորդն է, թե՞ ուղևորը։
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



