Վայոց Ձորում տղամարդը 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 49-ամյա տղամարդը 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել իր կամքին հակառակ։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության ծառայությունը։
Օգոստոսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնեց, որ օգոստոսի 4-ին Վայոց ձորի մարզում մի տղամարդ, օգտվելով իր անօգնական վիճակից, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել իր հետ։
Տղամարդը հայտնաբերվեց հենց հաղորդման օրը եւ բերման ենթարկվեց ոստիկանության ոստիկանության Ջերմուկի բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



