Չինաստանում մեքենան բախվել է ամբոխին. 4 մարդ մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Ուսի քաղաքում (Ցզյանսու նահանգ) այսօր՝ հունիսի 22-ին, մարդատար մեքենան խաչմերուկում ողջ թափով սլանալով բախվել է ամբոխին: Վթարի հետեւանքով մահացել է առնվազն 4 մարդ, եւս 6-ը վիրավորվել են, հաղորդում է «Սինա» պորտալը:
Նրա խոսքով, «Բյուիկ»-ի ղեկին գտնվող տղամարդը կորցրել է մեքենայի կառավարումը, որի հետեւանքով մեքենան իներցիայով ընթանալով հարվածել է նաեւ մի քանի էլեկտրամոպեդների եւ հեծանվորդների: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանցից 4-ը ստացված վնասվածքներից մահացել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանությունը պարզում է ողբերգության պատճառները, վարորդը ձերբակալվել է:



