Լոլիկով պատրաստված դեմքի սնուցող դիմակ
ԼԱՅՖՊարզվում է՝ լոլիկը կարելի է օգտագործել ոչ միայն որպես սնունդ, այլեւ դրանից դեմքի սնուցող դիմակ պատրաստել: Այս բանջարեղենի օգտակար վիտամինները բավական շատ են: Դրանց շնորհիվ էլ լոլիկով դիմակից հետո մաշկի գույնը լավանում, իսկ ծակոտիները՝ նեղանում են:
Նորմալ մաշկի համար: Լոլիկն օղակաձեւ կտրեք եւ հավասարաչափ դրեք ձեր դեմքին ու պարանոցին: Դեմքը մարլայով ծածկեք եւ դիմակը թողեք 5-10 րոպե: Դրանից հետո դեմքը ջրով ցողեք եւ սնուցող կրեմ քսեք:
Չոր մաշկի համար: Կես լոլիկը հարիչով մանրացրեք, ավելացրեք ձվի դեղնուց եւ մի քանի կաթիլ զեյթունի ձեթ: Լավ խառնեք: Դիմակը քսեք մաքուր դեմքին, իսկ 10 րոպե անց սառը ջրով լվացեք:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



