Վալենտին Գաֆտին կաթվածով հոսպիտալացրել են
ՄՇԱԿՈՒՅԹԴերասան Վալենտին Գաֆտին կաթվածով հոսպիտալացրել են, հաղորդում է ՌԵՆ ՏՎ-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ դերասանը մոտ մեկ շաբաթ վատ ինքնազգացողություն է ունեցել, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այժմ Գաֆտի վիճակը կայունացել է, նա գտնվում է նյարդաբանության բաժանմունքում:
Գաֆտը ծնվել է 1935 թվականի սեպտեմբերի 2-ին: Կինոյում դեբյուտը կայացել է 1956 թվականին «Սպանություն Դանտե փողոցում» ֆիլմով: Առավել հայտնի է դարձել «Գարաժ», «Ավետյաց երկինք», «Խեղճ հուսարի մասին մի խոսք ասեք…» ֆիլմերով:
1970-ականներից դերասանն աշխատում է «Սովրեմեննիկ» թատրոնում, այստեղ էլ կայացել է նրա ռեժիսորական դեբյուտը:1984 թվականին Գաֆտն արժանացել է ՌԽԴՍՀ Ժողովրդական արտիստի կոչման:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



