Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն. վերջինը հայտնվել է գյուղմթերքների վաճառքի տաղավարի մեջ. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակ-Ոսկևազ գյուղամիջյան ճանապարհի խաչմերուկում բախվել են BMW X5 մակնիշի 25 DV 555 համարանիշի և Opel մակնիշի 50 GG 551 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով X5-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել գյուղմթերքների համար նախատեսված վաճառքի բացօթյա սրահի մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



