Հրդեհ՝ Աբովյանում. այրվել են մոտ 16 հա բուսածածկույթ և 7 տնակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 7-ին, ժամը 11։29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ միկրոշրջանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:12-ին, մարվել՝ 13:42-ին:
Այրվել են մոտ 16 հա բուսածածկույթ և 7 տնակ (մեկը՝ մոտ 8 քմ, մյուսները՝ յուրաքանչյուրը՝ մոտ 3 քմ): Մասամբ այրվել և ջերմահարվել է 200-250 պտղատու ծառ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



