BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից. Սամվել Կարապետյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Չեմ բացառում, որ դա լինի հատուկ պատվեր «հատուկ» շրջանակների կողմից: Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործին իմ առնչությանը, ապա ինչպես 1000-ից ավելի վկաներ, այնպես էլ ես ժամանակին պատասխանել եմ քննչական մարմնին հետաքրքրող բոլոր հարցերին և պատրաստ եմ այսուհետ ևս՝ հարկ եղած դեպքում տալ անհրաժեշտ պարզաբանումներ:
Վերջում կցանկանայի հիշեցնել մի կարևոր հանգամանքի մասին ևս. ես այն մարդկանցից չեմ, որ կարող է հրաման արձակել կամ անձամբ զենք բարձրացնել իր հայրենակիցների վրա, առավել ևս, որ երեկվա պատերազմի ժամանակ ես դա չէի անում անգամ մեր հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության հանդեպ»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նա նաև նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած «հիմնավորումները» ծայրից ծայր մտացածին են և իրականության հետ որևէ կապ չունեն:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



