Նորքի ջրատարում հայտնաբերվել է 65-70 տարեկան տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գոգոլի 26 հասցեի մոտով անցնող Նորքի ջրատարում դի կա։
Փրկարարները հատուկ ճոպանի միջոցով ջրատարից դուրս են բերել 65-70 տարեկան տղամարդու դի։
Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ դիակի վրա նախնական տեղեկություններով բռնության հետքեր չկան։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



