Վրաստանի գլխավոր դատախազությունը «Ռուսթավի-2»-ի նախկին տնօրեն Գվարամիային մեղադրանք է առաջադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի գլխավոր դատախազությունը «Ռուսթավի-2»-ի նախկին տնօրեն Նիկա Գվարամիային մեղադրանք է առաջադրել ալիքին վնաս հասցնելու համար: Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիան»՝ վկայակոչելով երկրի դատախազ Զվիադ Գուբելաձեին:
Նշվում է, որ Գվարամիայի դեմ քրեական գործը հարուցվել է «ձեռնարկություններում կամ այլ կազմակերպություններում ղեկավար, ներկայացուցչական կամ այլ հատուկ լիազորությունների օգտագործումը շահ ստանալու նպատակով, որը հանգեցրել է զգալի վնասի» հոդվածով:



