Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում․ հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 55 կմ հատվածում՝ Գագարին թաղամասի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական վիճակում՝ դեպքի վայրից դիմել փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



