Երեւանում բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի․ նա հետախուզման մեջ էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Թումանյան փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության 24-ամյա մի քաղաքացու, որը 2014թ. սեպտեմբերի 14-ից ՌԴ Նախոդկա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի կոնտրաբանդա և թմրանյութի ապօրինի շրջանառություն հոդվածների հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ Գլխավոր դատախազությանը:
Հետախուզվողը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



