Էդ Շիրանի նոր հոլովակը մի քանի ժամում 1 միլիոնից ավելի դիտում Է հավաքել
ՄՇԱԿՈՒՅԹԲրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի Nothing On You երգի նոր հոլովակը մի քանի ժամում 1 միլիոնից ավելի դիտում Է հավաքել YouTube-ում:
Հոլովակում Շիրանը, հիփ-հոփ կատարող Դեյվը և արգենտինացի ռեփեր Պաուլո Լոնդրան հեծանիվ են վարում Լոնդոնում եւ երգում աղջիկների հետ հարաբերությունների մասին: Սա Շիրինի՝ հուլիսին թողարկված No.6 Collaborations Project վերջին ալբոմից (որի բոլոր կոմպոզիցիաները ձայնագրվել են այլ կատարողների հետ) թրեքների հիման վրա ստեղծված արդեն երրորդ հոլովակն Է: Ավելի վաղ երաժիշտը Beautiful People երգի հոլովակն Էր թողարկել սոուլ-երգիչ Հալիդի և Antisocial-ը՝ ռեփեր Թրեւիս Սքոթի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



