Սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ․ Արփի Գաբրիելյանը՝ ամառային կերպարում
ԼԱՅՖԴերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, միկրոբլոգի իր էջում պարբերաբար հմայիչ լուսանկարներ է տեղադրում, որոնցում կիսվում է իր ուղեւորությունների մասին:
Արփի Գաբրիելյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է իր ամառային կերպարը։ Դերասանուհին կադրում կրում է սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ, ինչպես նաեւ սպիտակ երանգի վերնազգեստ։ Ամառային կերպարն ամբողջացնում են սեւ գույնի սպորտային կոշիկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից Արփին գրառում չի կատարել։
Ավելի վաղ Արփի Գաբրիելյանն արխիվային լուսանկար էր հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ցուցադրել էր, թե ինչպիսին է եղել դեռահասության տարիքում։ Դերասանուհին հրապարակմանը կից կատարել էր հետեւյալ գրառումը․ «Երբ 15 տարեկան էի»։