Վիճաբանության ժամանակ 2 քաղաքացիների դանակահարած կասկածյալը բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 9-ին Ոսկերիչների փողոցում վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 2 տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Օգոստոսի 9-ին, ժամը 15։40-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ինքը դանակահարված է եւ գտնվում է «Հաղթանակ» կամրջի մոտակայքում: Պարզվել է, որ նույն օրը ժամը 15։30-ին Ոսկերիչների փողոցում, վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ:
Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Կասկածյալը ձերբակալվել է: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



