«Փյունիկը» մոտեցավ առաջատարին
ՍՊՈՐՏSport.news.am-ը գրում է .
«Փյունիկ» - «Միկա» հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրը: «Փյունիկը» տնային հաղթանակ տարավ 2:1 հաշվով եւ վաստակեց 29 միավոր: Ընդ որում՝ դաշտի տերերից աչքի ընկան «Միկայի» նախկին ֆուտբոլիստներ Ալիկ Առաքելյանը եւ Վարդգես Սաթումյանը:
Առաջատար «Ալաշկերտն» ունի 31 միավոր, իսկ 3-4-րդ տեղերը բաժանող «Գանձասար-Կապանն» ու «Արարատը»՝ 22-ական:
Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր
Նոյեմբերի 22
«Փյունիկ» - «Միկա»՝ 2:1
Ալիկ Առաքելյան, 18, Վարդգես Սաթումյան, 49 – Իրակլի Կվեկվեսկիրի, 11
Հեռացումներ՝ Վարդան Պողոսյան, 55 – Նարեկ Բալայան, 88
Նոյեմբերի 21
«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 2:2
Դավիթ Հովսեփյան, 26, Մոյսես Օրոսկո, 90+4 - Նարեկ Բեգլարյան, 21, Գոգիտա Գոգիտաշվիլի, 54
«Բանանց» - «Ուլիս»՝ 5:1
Լաերսիո, 10, 67, 90, Վահագն Այվազյան, 65, Բոյան Միխայլովիչ, 72 – Գառնիկ Մովսեսյան, 42