ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորակում. տուժածների մեջ կան մանկահասակ երեխաներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող երկաթյա պատնեշին եւ հայտնվել ձորակում. կա 4 տուժած։ Այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 10:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Վասիլ Խ.-ն իր վարած ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող երկաթյա պատնեշին եւ հայտնվել ձորակում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ, վարորդի համագյուղացիներ, 30-ամյա Անուշ Բ.-ն, 3-ամյա Սիրանուշ Հ.-ն, 2-ամսական Բորիս Հ.-ն, 59-ամյա Սիլվա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



