Փողոցային ավտոարշավորդը 11 մեքենայի է հարվածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի Չելսի էլիտար թաղամասում Մուր փողոցում երիտասարդը, որը գտնվել է Audi Q7-ի ղեկին եւ հետեւել է Porsche-ին, 11 մեքենայի է հարվածել, հաղորդում է Carsguru-ն:
Նշվում է, որ երիտասարդը չի կարողացել կառավարել մեքենան եւ հարվածել է բնակելի տների մոտ կայանած այլ մեքենաների:
Չելսի թաղամասը հայտնի է անշարժ գույքի բարձր գներով: Թաղամասում տների միջին արժեքը հասնում է մինչեւ 350 մլն ռուբլու: Մուր փողոցում անշարժ գույքի սեփականատերը պատմել է, որ տուժած մեքենաներից 3-ն իրեն էին պատկանում:
ՃՏՊ-ի մեղավորին այժմ բուժօգնություն են տրամադրում, նա գլխի հատվածում լուրջ վնասվածք է ստացել: Ոստիկանությունը շարունակում է դեպքի հետաքննությունը:



