«Սկսում ենք հիմա»․ Փաշինյանը շնորհավորել է ֆուտբոլիստներին ու հիշեցրել Ստեփանակերտում հայտարարած գերնպատակը
ՍՊՈՐՏՇնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար: Ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Եվրոպայի լիգայում «Արարատ-Արմենիայի» հաղթանակին։
Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:
Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչեւ 2050 թվականի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլ՝ հաղթահարելով Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» արգելքը՝ 2:0 հաշվով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



