Երեւանում տներից մեկի բակից հայտնաբերվել է կանեփի 351 բույս եւ 3400 գ չորացված զանգված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 12-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ հայտնաբերեցին մեծ քանակի կանեփի բույսեր:
Երեւանի Խորենացու փողոցի տներից մեկի բակից հայտնաբերվեց կանեփի 351 բույս եւ 3400 գրամ կանեփի չորացված զանգված: Ըստ 59-ամյա տանտիրոջ հայտարարության հայտնաբերվածն իրենն է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



