Երեւանում միկրոավտոբուս է վթարվել․ 6 հոգի հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 22:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը:
Ըստ նախնական տեղեկության կա վեց տուժած: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



