Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը
ՍՊՈՐՏՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյան հաղթանակ տոնեց:
Ինչպես տեղեկացնում է Punch Boxing Armenia-ն, կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկը հաղթեց ամերիկացի Դերիոն Չեպմանին:
Արդեն առաջին ռաունդից Գոռն անցավ հարձակման: Մրցակիցը 3-րդ ռաունդում հուժկու հարվածների տեղատարափից 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին:
5-րդ ռաունդում ամերիկացի բռնցքամարտիկը հրաժարվեց շարունակել մենամարտը: Այսպիսով, Գոռը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



