Ձմերուկի դաշտից 150 կգ ձմերուկ է քաղել, հավաքել, որ «Նիվա»-ով գողանա, բայց վերջին պահին բռնվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության Արարատի բաժնի եւ ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնի Արարատի դասակի ծառայողները ստացված տվյալներն համատեղ իրացնելիս, ուժեղացված ծառայության շրջանակներում, օգոստոսի 16-ին Արարատի բաժանմունք են բերման ենթարկել 26-ամյա մի քաղաքացու՝ իր «ՎԱԶ 2121» (Նիվա) մեքենայով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ bերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը ժամը 20.30-ի սահմաններում Արարատ գյուղի՝ դեպի ՈԿՖ բանավանի կամուրջ տանող ճանապարհի կողքի ձմերուկի դաշտից կատարել է գողություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



