Ադրբեջանցի նախարարը խաղալիքներով է հետաքրքրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի ազգային անվտանգության նախարարի պաշտոնում գտնվելիս էլդար Մահմուդովը բիզնես-կայսրություն է հիմնել՝ Caspian Crystal Holding-ը, որը մասնագիտանում է հիմնական ռեստորանային բիզնեսում եւ ավտոմեքենաների վաճառքի ոլորտում: Հոլդինգը ղեկավարել է նրա որդին՝ Անարը:
Սակայն այսօր haqqin.az-ին հայտնի է դարձել, որ նախկին նախարարի բիզնեսը չի սահմանափակվել միայն Crystal հոլդինգով: Էլդար Մահմուդովն ու նրա շրջապատը ձեռք են գցել նաեւ Բաքվի բուլվարով զբոսաշրջիկների զբոսանքը: Հոգեբանները պնդում են, որ ապերջանիկ մանկություն ունեցած եւ ժամանակին խաղերից չհագեցած մարդիկ մեծ թվով բարդույթներով են մեծանում: «Ով գիտի, հնարավոր է՝ մեր նախկին նախարարը ժամանակին երազել է խաղալիք գնացքի մասին եւ երազանքն իրականացրել է միայն, երբ մեծ ղեկավար է դարձել»,- նշում է պարբերականը:
Հիշեցնենք, որ Մահմուդովի պաշտոնանկությունից հետո պարզվել է, որ ԱԱՆ-ն զբաղվել է շորթմամբ եւ մարդկանց առեւանգմամբ:



