Չիլիի մայրաքաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն` ուժեղ սմոգի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉիլիի մայրաքաղաք Սանտյագոյի իշխանությունները կիրակի օրը հայտարարել են էկոլոգիական արտակարգ դրություն՝ կապված քաղաքում ուժեղ սմոգի հետ: Այս մասին հաղորդում է Notimex գործակալությունը:
Էկոլոգիական արտակարգ դրությունը Սանտյագոյում սահմանվել է 1999-ից ի վեր առաջին անգամ: Մայրաքաղաքում օդի որակը հասել է ծայրահեղ ցուցանիշների՝ կապված օդային զանգվածների շարժման պրակտիկ բացակայության հետ:
Արտակարգ դրությունը քաղաքացիների համար ենթադրում է սեփական ավտոտրանսպորտից օգտվելու սահմանափակումներ։ Մասնավոր ավտոտրանսպորտի արգելքը գործում է վաղ առավոտից մինչև ուշ երեկո:
Արգելվում է նաև գյուղատնտեսական նպատակներով այրել հողերը, ինչպես նաև վառարաններ վառել՝ առանձին հաստատություններ ջերմացնելու համար: Ժամանակավորապես կփակվի ավելի քան 2.7 հազար արդյունաբերական ձեռնարկություն:



