64-ամյա կինը խոստովանել է, որ ինքն է խանութի հաճախորդի պայուսակից դրամապանակ գողացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 17-ին, ժամը 18.55-ին, 50-ամյա մի կին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 15-ի սահմաններում Շիրվանզադեի փողոցի մի խանութում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 34 հազար դրամ, քարտեր, երկու արծաթյա եւ երկու հասարակ մատանի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ տվյալներ են ստացվել, որ գողությունը կատարել է Գր. Լուսավորչի փողոցի բնակիչ 64-ամյա մի կին: Գողություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նշված դրամապանակը՝ ողջ պարունակությամբ: Կինը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



