Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգոստոսի 21-ին նշում է ծննդյան տարեդարձը: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվասկան համակարգից:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը ի սրտե շնորհավորում է Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին` առավել պայծառազարդելով նրա քրիստոսաշավիղ առաքելությունը: Քաջառողջ երկար տարիներ ու արդյունաշատ հովվապետություն Հայոց Հորը` կյանքի փոթորկալից ժամանակներով ապահով առաջնորդելու Հայոց Տապանը դեպի Երկնավոր մեր Տիրոջ խաղաղ նավահանգիստը»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի շնորհավորական ուղերձում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



