Լոռու մարզում Toyota-ն մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. ղեկին եղել է կին (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Նարինե Շ.-ն ի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Լոռի Բերդ գյուղից դեպի Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Վթարի հետևանքով վարորդ Նարինե Շ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Ստեփանավան բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



