Այսօր ժողովուրդը Փաշինյանին վերջնական ապացուցելու է, որ ինքը դեմ է հանքին. Ցուցարարները՝ Ջերմուկի հրապարակում են
ՎԻԴԵՈՋերմուկ քաղաքի հրապարակում բնակիչները հավաքվել են եւ վանկարկում են «Ամուլսարն առանց հանքի»:
Նրանք սպասում են, որ Ջերմուկ ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի իրենց հետ:
«Այսօր ամենակարեւոր օրն է, այսօր վերջնական ժողովուրդը պետք է Փաշինյանին ապացուցի, որ ինքը որոշում չի փոխելու, որ ժողովուրդը դեմ է հանքին: Ամուլսարում չպետք է հանքարդյունաբերություն լինի, Ջերմուկը պետք է մնա առողջարանային քաղաք»,-ասաց բնակիչներից մեկը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին մտնում է Ջերմուկի բնակարանները, զրուցում բնակիչների հետ, ներկայացնում Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրները: Բնակիչները հիմնականում դեմ են արտահայտվում հանքի շահագործմանը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



