Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համարում

ԼԱՅՖ

Խոյ: Անխտիր բոլորին վստահել չարժե: Այսօր կարող են մոլորեցնել ձեզ, հեշտությամբ հունից հանել: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Ձեր քայլերում առավել զգույշ եղեք: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է:

Օրվա առաջին կեսնին ստեղծագործական ներուժը մեծ է: Եթե այն ճիշտ ուղղությամբ օգտագործեք, ապա դրական լիցքերի կստանաք: Հնարավոր են նոր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց , ովքեր կկիսեն ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները: Սիրելիին մի ձանձրացրեք ձեր կասկածներով, քնքուշ ու համբերատար եղեք:

Ցուլ: Ամեն բան լավ կդասավորվի, ձեզնից պահանջվում է հանգստություն պահպանել և օրվա առաջին կեսին վեճերի մեջ չներքաշվել: Զգացմունքային դաշտն անկայուն է: Հարազատներին, ընտանիքի անդամներին վերաբերող լուրերը կուրախացնեն: Ոմանց առջև, անսպասելիորեն, գործնական նոր հնարավորություններ կբացվեն: Եվ այդ ամենը շնորհիվ մի մարդու, ում երբևէ օգնել եք:

Երիտասարդ Ցուլերի համար հետաքրքիր օր է սպասվում: Անձնական հարաբերություններում ձեռք կբերեք նոր փորձ, ինչը հետագայում օգտակար կլինի: Հրաշալի օր է սենյակային բույսեր, նաև ծաղիկներ գնելու համար, դրանք երկար ժամանակ աչք կշոյեն ու կուրախացնեն ձեզ:

Երկվորյակ: Առավոտյան որոշ խնդիրներ կծագեն, որոնք օրվա ընթացքում հեշտությամբ կլուծեք: Դրական միտումների ազդեցությունը կմեծանա և, ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր մի ժամանակ շատ թանկ են եղել ձեզ համար:

Այսօր կարող եք նոր ուղևորություններ ծրագրել: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա: Հարմար օր է սպորտով զբաղվելու, մաքուր օդում ակտիվ հանգիստ կազմակերպելու համար:

Խեցգետին: Եթե հստակ ծրագրեր ունեք, ապա անհապաղ անցեք դրանց իրագործմանը, քանի դեռ հանգամանքները ձեր օգտին են դասավորվում և լուրջ խոչընդոտներ չկան: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Ուշադիր եղեք անձնական իրերի հանդեպ, որևէ բան կորցնելու վտանգը մեծ է: Փաստաթղթերի հետ անփույթ վերաբերմունքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր երեկոյան գործնական կամ անձնական բնույթի հանդիպումներ են ծրագրել: Ընդհանուր լեզու կգտնեք միայն նրանց հետ, ովքեր ձեզ անսահման սիրում ու գնահատում են:

Առյուծ: Հանգիստ ու խաղաղ օր է սպասվում: Նշանի շատ ներկայացուցիչների համար այն կարող է ձանձրալի թվալ: Լի եք էներգիայով, սակայն չգիտեք, թե ինչպես այն օգտագործել: Սխալ կվարվեք, եթե օրն անցկացնեք՝ շրջաապատի մարդկանց խնդիրները լուծելով: Դա կհանգեցնի մի շարք վեճերի և տարաձայնությունների: Եթե շատ եք ուզում բարի գործ անել , ապա արեք այն, ինչ ձեզնից խնդրում են, ոչ ավելին:

Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր չափազանց զգայուն են և խոցելի, ինչը փոքր-ինչ կզարմացնի մտերիմներին: Փորձեք լիցքաթափվել և հանգստություն պահպանել: Զբոսանքներն օգտակար կլինեն:

Կույս: Անհանգիստ, հակասություններով լի, սակայն հետաքրքիր օր է սպասվում: Նշանի այն ներկայացուցիչները , ովքեր երազել են գլխապտույտ սիրավեպ ունենալ, անհավանական սիրային պատմության սկիզբ դնելու հնարավորություն կունենան: Այսօր կոգեշնչվեն այն Կույսերը, որոնց հոգեհարազատ է գրականությունը:

Ինքներդ ձեզ չեք խաբի, սակայն մարդկանց հետ շփումներում փոքրիկ խորամանկությունների կդիմեք, և դրանով ոչ մեկի չեք վնասի, այլ ճիշտ հակառակը: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Կարող եք ձեռք բերել զարդեր, նորաձև հագուստ:

Կշեռք: Այսօր առավել զգուշավոր եղեք: Լարված օր է սպասվում՝ լի տհաճ անակնկալներով: Նշանի շատ ներկայացուցիչներ կգժտվեն նրանց հետ, ում սիրում են, մտերիմների հետ հարաբերություններն անտանելի կդառնան: Ձեր կատակներն այսօր ճիշտ չեն հասկացվի, և ոմանց համար վիրավաորական կլինեն: Ուրիշների կյանքին խառնվելը, նրանց անձնական հարցերը քննարկելն այսօր ճիշտ չի լինի: Փորձեք լսողի դերում լինել:

Հնարավոր է լուծվեն, վերջին ժամանակներս անհանգստացնող, մի շարք հարցեր: Նոր գաղափարներ կծնվեն, որոնք կյանքի կոչելով՝ ձեր կյանքում դրական փոփոխությունների սկիզբ կդնեք:

Կարիճ: Բարեհաջող օր է սպասվում: Կհաջողվի իրագործել այն ամենն, ինչը ծրագրել էիք, և այդ հարցում աջակցության կարիք չեք ունենա: Կարող եք միանգամայն նոր գործեր ձեռնարկել, անգամ եթե դրանց մասին հստակ պատկերացում չունեք: Ձեռք կբերեք նոր համախոհներ:

Երեկոն հարմար է ոչ պաշտոնական շփումների համար այն մարդկանց հետ, որոնց հետ ֆինանսական ընդհանուր շահեր ունեք: Գործնակայն բնույթի հանդիպումը կարող է անսպասելի զարգացում ստանալ, հնարավոր է բուռն սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Աղեղնավոր: Օրը լավ կդասավորվի, միայն երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ: Մտերիմները ձեր ուշադրության և աջակցության կարիքն ունեն: Փորձեք լսել նրանց, անգամ եթե զրույցի թեման այնքան էլ ձեր սրտով չէ: Կեսօրին հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք հրաշալի կանցնեն: Կարող եք հաջող գնումներ կատարել:

Երեկոյան ժամանակ տրամադրեք ձեր առողջությանը և արտաքին տեսքին: Առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաները արդյունավետ ու օգտակար կլինեն:

Այծեղջյուր: Բարդ օր է սպասվում: Վատ միջադեպեր չեն լինի, սակայն դրական լիցքերի, հաճելի զգացողությունների պակաս կզգաք, ինչը վատ կանդրադառնա ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատի վրա: Կարևոր որոշումներ կայացնել չարժե, ցանկացած իրավիճակում հանգստություն և զգուշություն պահպանեք:

Մտերիմների հետ հարաբերությունները մարտի դաշտ են հիշեցնում: Ամեն պահ պայթյունի վտանգ կա,իսկ պատճառը ձեզ համար անհայտ է: Ամեն դեպքում,փորձեք առավել համբերատար լինել, խուսափեք ցավոտ թեմաների քննարկումից:

Ջրհոս: Օրը հանգիստ կանցնի, թույլ կտա իրագործել, շաբաթվա ընթացքում կազմած մի շարք ծրագրեր: Տեսնելով, որ դժվարին իրավիճակում եք՝ մտերիմներն անմիջապես օգնության կհասնեն: Ուրախալի լուրեր կստանաք, հնարավոր են դրամական մուտքեր:

Առավոտյան կարող եք ուղևորության մեկնել, հանդիպել ընկերներին: իսկ երեկոն ցանկալի է անցկացնել տանը՝ միայնության մեջ: Փորձեք թուլանալ, լիցքաթափվել: Այսօր թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեկան հանգստի կարիք շատ ունեք:

Ձկներ: Թյուրիմացաբար որոշ խնդիրներ կծագեն, սակայն ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի և ուրախ պահեր կպարգևի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր առավել հնարամիտ են: Հետաքրքիր մտահաղացումներ կունենան թե՛ իրենց և թե՛ ընկերների համար: Զարմանալի չէ, որ մշտապես ուշադրության կենտրոնում կլինեք, շրջապատում բոլորը կցանկանան մտերմանալ ձեզ հետ:

Նոր ծանոթություններ կհաստատեք, ֆլիրտը չեք բացառի, սակայն որևէ մեկով լուրջ տարվել չեք ցանկանա: Դա լավ կստացվի նշանի փորձառու ներկայացուցիչների մոտ, իսկ ավելի երիտասարդ Ձկները կդժվարանան խուսափել սիրահարվելուց: Այսօր ծնված զգացմունքները, հնարավոր է, փոխադարձ չլինեն:

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am

Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին Աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպայում. Պուտինն առջարկով դիմել է Թրամփին Ռուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էՍերիա Ա․ «Լացիո»-ն Թուրինում խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին Պետական ​​դավաճանության կասկածանքով 22-ամյա մի կին է ձերբակալվելԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվել Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհին։ Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան աշնան վերջինԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին «Զելենսկուն միևնույն է». Թրամփը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ