Մահացել է «Վորոշիլովյան հրաձիգը» ֆիլմի դերասան Վիտալի Լոգվինովսկին
ՄՇԱԿՈՒՅԹՄահացել է ռուսական թատրոնի և կինոյի դերասան Վիտալի Լոգվինովսկին, հայտնում է Lenta.ru- ն՝ հղում անելով Կալուգայի մարզի դրամատիկական թատրոնի կայքին:
Մահվան պատճառը չի նշվում: Ռուսաստանի ժողովրդական արտիստը 78 տարեկան էր:
Վիտալի Լոգվինովսկին 1965-ին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը («ԳԻՏԻՍ»), այունհետ աշխատել Պավլոդարի դրամատիկական թատրոնում եւ Վոլգոգրադի դրամայի թատրոնում: 1974-ին տեղափոխվել է Կալուգայի դրամատիկական թատրոն, որտեղ աշխատել է մինչեւ կյանքի վերջ:
1983-ին Լոգվինովսկին դարձել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, իսկ 2006-ին ժողովրդական արտիստ: Նա մասնակցել է բազամթիվ բեմադրությունների, այդ թվում «Ամպրոպ», «Ամուսնություն», «Երեք քույրեր»:
Դերասանը նկարահանվել է նաեւ «Վորոշիլովյան հրաձիգը» ֆիլմում:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



